AM
10 Սեպտեմբեր 2025 - 08:33 AMT

Գաբրիելյան․ Արմատական, հեղափոխական փոփոխություններ են առաջարկվում կրթության և գիտության ոլորտներում

Կառավարությունն ԱԺ քննարկմանն է ներկայացրել օրենսդրական մի փաթեթ, որն իր բովանդակությամբ շրջադարձային նշանակություն պետք է ունենաբարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման համար։ Այդ մասին ԱԺ նիստում կառավարության ներկայացրած Բարձրագույն կրթության և գիտության մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում է Panorama.am-ը։

Հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է. «Արմատական, հեղափոխական, ինչպիսի բառ ուզում ենք, տեղին է օգտագործել, փոփոխություն է կատարվում, բարձրագույն կրթության և գիտության նոր դարաշրջան է բացվում»։

Նախարարի խոսքով՝ առաջադրված փոփոխություններն առաջարկում են ոչ միայն սկզբունքային, այլև կառուցվածքային բարեփոխումներ։

«Վստահ եմ՝ փաթեթի ընդունմամբ կկարողանանք ապահովել բոլորովին նոր պայմաններ բարձրագույն կրթության և գիտության զարգացման համար»,- ասել է Անդրեասյանը։