Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Radar Armenia-ն։
Քննչական կոմիտեից հայտնել են, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։
Նրան առաջադրվել է մեղադրանք։ Նախաքննությունը շարունակվում է։






