AM
11 Սեպտեմբեր 2025 - 09:44 AMT

«Ալեքս-33»-ին պատկանող լցակայանում հայտնաբերված խախտումների համար նշանակվել է խոշոր տուգանք

Վաղարշապատի տարածքում գործող բենզալցակայանում հայտնաբերված խախտումների համար «ԱԼԵՔՍ-33» ընկերությանն ավելի քան մեկ միլիոն դրամ տուգանք է սահմանվել։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների շրջանակում իրականացրել է ստուգումներ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում տեղակայված բենզալցակայանում, որը պատկանում է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին։

Ստուգումների ընթացքում արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ, ներառյալ վառելիքաբաշխիչ սարքավորումների չափագիտական նորմերի խախտում, թերլիցքավորում, ինչպես նաև QR կոդի բացակայություն։

Բացահայտված խախտումների հիման վրա ընկերությանը սահմանվել է վարչական տուգանք, որի չափը կազմել է 1 միլիոն 138 հազար 839 ՀՀ դրամ։