AM
12 Սեպտեմբեր 2025 - 07:13 AMT

Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր

Idram&IDBank հավելվածով QR վճարումներ կատարելու դեպքում հաճախորդները ստանալու են ակնթարթային idcoin-եր։

Սուրճի սիրելի բույրը, համեղ ընդմիջումներն ու ընկերական հանդիպումները այս աշնանը ստանում են նոր՝ «շահավետ երանգ»։ Այլևս ձեր ամենօրյա այցերը սրճարան կամ բարերում անցկացրած երեկոները միայն հաճելի հիշողություններ չեն լինի․ դրանք կդառնան նաև idcoin-եր ստանալու հիանալի առիթներ։

Ամբողջ աշուն՝ 2025թ․ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով սրճարաններում, ռեստորաններում և բարերում, կստանաք մինչև 1% ակնթարթային idcoin, իսկ յուրաքանչյուր օր 12։00-15։00 ընկած ժամանակահատվածում՝ մինչև 10% ակնթարթային idcoin։ Արշավի շրջանակում մեկ հաճախորդին օրացուցային ամսվա ընթացքում տրամադրվում է հանրագումարային առավելագույնը 10,000 idcoin (հարկումից հետո):

«Մեր գործընկեր սրճարանների, ռեստորանների և բարերի ցանկը շատ-շատ մեծ է․ վստահաբար՝ այնտեղ յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի ընդմիջման վայրը, համեղ սնվելու տեղը կամ լիցքաթափվելու համար լավագույն բարը։ Այս արշավով ցանկանում ենք մեր հաճախորդների հաճելի ժամանցը ողջ աշուն ուղեկցել շահավետ տրամադրությամբ», – ասել է IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը։

Կուտակած idcoin-երը կարելի է օգտագործել Idram&IDBank հավելվածով հետագա QR վճարումների ժամանակ Հայաստանի բոլոր մարզերի մոտ 25,000 վաճառակետում (1 idcoin = 1 դրամ)։ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։

Արշավի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։