AM
13 Սեպտեմբեր 2025 - 08:43 AMT

ԱՄՆ դեսպանություն. ՀՀ–ն վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի

Նորարարությունների ոլորտի Firebird և NVIDIA ընկերությունները ձևավորում են գործընկերային կապեր, որոնց շնորհիվ Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի, գրում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ճաշի ընթացքում արդյունավետ աշխատանքային քննարկում է ծավալել հայաստանյան պաշտոնյաների և Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Օգոստոսի 8-ին ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին հուշագրի ստորագրմամբ Միացյալ Նահանգների կառավարությունը խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։