AM
15 Սեպտեմբեր 2025 - 09:55 AMT

ՀՀ–ն ՌԴ գինի արտահանողների տասնյակում է

2025 թվականի սկզբին ռուսաստանցիները նկատելիորեն նվազեցրել են արտասահմանյան գինիների գնումները, սակայն Վրաստանն ու Հայաստանը մնացել են Ռուսաստանի գլխավոր մատակարարների տասնյակում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան ներմուծված խաղողային ալկոհոլային խմիչքների ծավալը կազմել է 304.5 մլն դոլար, ինչը 129.3 մլն-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ներմուծման նվազման հիմնական մասը բաժին է ընկել Իտալիային, որն ավանդաբար հանդիսանում է Ռուսաստանի գինու գլխավոր մատակարարը։ Չնայած անկմանը՝ Իտալիան պահպանել է առաջին տեղը՝ 83.3 մլն դոլար արդյունքով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Երկրորդ հորիզոնականում է Վրաստանը՝ նույնպես ցուցաբերելով անկում, սակայն պահպանելով 72.8 մլն դոլարի արտահանման եկամուտ։ Հայաստանը զբաղեցրել է տասներորդ տեղը՝ 4.3 մլն դոլարի գինով։

Երրորդ տեղում է Լատվիան՝ 47.7 մլն դոլարի ցուցանիշով և ամենափոքր կորուստներով առաջատարների թվում։ Լեհաստանը չորրորդ տեղում է՝ փոքր աճով և 31.3 մլն դոլարով, իսկ Պորտուգալիան՝ հինգերորդ՝ 15.4 մլն դոլարով։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը նշված ժամանակահատվածում մեկ երրորդով կրճատել է արտասահմանյան գինու ներկրումը։