AM
15 Սեպտեմբեր 2025 - 14:19 AMT

Ռուսաստանից գազի առաքումը ՀՀ 10 օրով կդադարեցվի

ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում իրականացվելիք պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես կդադարեցվի դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ ՝

«Սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ի ժամը 09։00-ն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում, «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշված ժամանակահատվածում Հայաստանի սպառողների անխափան գազամատակարարումն ապահովվելու է ներքին պաշարների և Իրանից ստացվող լրացուցիչ ծավալների հաշվին, առանց որևէ սահմանափակման։