Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ շարունակելով այն պահել 6․75 %-ի մակարդակում։
ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի 4–ից հետո չի փոխվել. փետրվարի 4-ին այն իջեցվել էր 0.25 տոկոսային կետով սահմանվելով 6.75 %։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։






