AM
16 Սեպտեմբեր 2025 - 14:54 AMT

Օգոստոսին ՀՀ է այցելել ավելի քան 334,000 զբոսաշրջիկ

2025 թվականի օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 334, 396, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։

2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք։ Նա նշել էր, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 33,477 կամ +11,1%: