AM
18 Սեպտեմբեր 2025 - 11:03 AMT

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս աջակցություն կստանան

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին կշարունակվի տրամադրվել աջակցություն։ Յուրաքանչյուր ընտանիք ևս 2 ամիս կստանա ամսական 300 հազար դրամ։ Գործադիրը հաստատել է որոշումը սեպտեմբերի 18–ի նիստում։

Գործող կարգավորումներով օգնության տրամադրումը դադարեցվել էր 2025 թվականի օգոստոսի 1-ից, սակայն այ–մ վճարումները կշարունակվեն նաև օգոստոսի և սեպտեմբերի ամիսների համար։

Դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: