Ղազախստանում անցկացվող Silk Way Star երաժշտական մրցույթի առաջին փուլում Ադրբեջանն ու ՀՀ–ն միմյանց առավելագույն միավորներ են տվել։
Ադրբեջանցի երգչուհի Էֆենդին, ով եղել է ժյուրիի կազմում, առավելագույն միավոր է տվել հայկական կողմի մասնակից Սարո Գևորգյանին, հայտնում է Minval.az-ը։
Ի պատասխան՝ հայ ժյուրիի անդամը նույն գնահատականն է տվել Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբինա Զադեի ելույթին։






