2025 թվականի փետրվարի դրությամբ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից օգտվել է ավելի քան 4000 ՀՀ քաղաքացի: Այս տվյալները հրապարակել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջի ընթացքում, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիներն արդեն օգտվել են այս հարթակից և զբաղեցրել ավելի քան 500 թափուր աշխատատեղ։
Հարթակը ներկայում պարունակում է ավելի քան 700 հազար թափուր աշխատանքային հնարավորություն, իսկ մոտ մեկ միլիոն հայաստանցի արդեն տեղեկացել է այդ հնարավորությունների մասին՝ աշխատանք փնտրելու և աշխատատեղեր համալրելու նոր գործիքների շնորհիվ։
«Մենք բանակցություններ ենք վարում այդ թեմայի շուրջ, և մասնավորապես, անցյալ շաբաթ մեծ խորհրդակցություն ունեցանք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանի հետ։ Նրա հետ քննարկել ենք ոչ միայն այդ նախագիծը և ֆինանսավորման հայտը, այլև միաժամանակ այլ՝ այսօր պահանջարկ ունեցող նախագծեր», – նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԵԱԶԲ-ն շարունակաբար խորհրդակցություններ է անցկացնում ՀՀ կառավարության հետ՝ պարզելու, թե որ նախագծերն են առավել կարիք ունենում իրենց աջակցությանը։






