AM
23 Սեպտեմբեր 2025 - 11:43 AMT

Փաշինյան․ Հայհոյում ենք, հեր մեր, երեխա, ծնող՝ ո՞վ է պայքարում դրա դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասել է, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության մի հսկայական մասը պարզ հայհոյախոսությունն է, իսկ ո՞վ է ժողովրդավարությունը պաշտպանում է սրանից։

«Մենք հայհոյում ենք, հեր մեր, երեխա, ծնող։ Քաղաքացիական հասարակությունը նույնիսկ ստիպված է արդարանալ, թե ինչի է իշխանությանը «բարև» տալիս։ Նորմալ է, արդարացեք, բայց ես քաղաքացիական հասարակությանը հարց ունեմ՝ էդ հայհոյախոսության դեմ ո՞վ է պայքարում ՀՀ-ում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետն ընդգծել է, որ հայհոյախառը խոսքը ժողովրդավարության հետ կապ չունի և հավելել է. «Ժողովրդավարությունը հայհոյախոսությո՞ւնն է, ժողովրդավարությունը մանկահասակ երեխաների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տա՞լն է, է՞դ է ժողովրդավարությունը

Ժողովրդավարությունը հայհոյախոսությո՞ւնն է, ժողովրդավարությունը մանկահասակ երեխաների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տա՞լն է, է՞դ է ժողովրդավարությունը»։