ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգում ստորագրելու հետ կապված խնդիրներ են առաջացել։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «ԱՅԴԻ» ՓԲԸ-ի և Հեռախոսազանգերի աջակցման կենտրոնի հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջացած խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորելու համար։
«Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։






