Տեխնոլոգիաների արագ զարգացման, մրցակցության բարձր մակարդակի և աշխատաշուկայի փոփոխվող պահանջների պայմաններում միայն տեսական գիտելիքը չէ, որ կարող է առաջնորդել դեպի հաջող կարիերա: Մասնագիտական հմտությունների զարգացման և դեպի աշխատաշուկա մուտքին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է լսարանում ստացած գիտելիքները հարստացնել գործնական հմտություններով ու ստեղծագործ մտածողությամբ:
Կարևորելով ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացումը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական ծրագրերում ներառում է պրակտիկ խնդիրների վրա հիմնված գործնական դասընթացներ, որոնք գալիս են ամբողջացնելու տեսական գիտելիքը, օգնելու ուսանողներին գործնականում, իրական քեյսերի հիման վրա ուսումնասիրություններ կատարել և կիրառել մասնագիտական կարողությունները:

Այդպիսի նպատակ էր հետապնդում նաև ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի և նորարարական պրոդուկտների, թվային լուծումների մշակման և իրագործման մեջ մասնագիտացած Դիննո ընկերության միջև հանդիպումը:
Լսարանից՝ իրական բիզնես միջավայր
Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը նշել է, որ այս ֆորմատով գործնական աշխատանքները նորարարություն են շուկայում և իրենց դասապրոցեսի անբաժան մասն են կազմում։
«Այսօրվա գիտելիքները պահանջում են ճկունություն: Այն, ինչ երեկ արդիական էր, այսօր կարող է կորցնել իր արժեքը։ Ուսանողներին շուկայի իրական պահանջներին մոտեցնելը շատ կարևոր է, քանի որ դա ապահովում է շուկայում մրցունակ մասնագետների պատրաստում: Դրա համար մենք ընտրել են բիզնեսների իրական և արդիական խնդիրների վրա աշխատելու ձևաչափը։ Արդեն իսկ համագործակցելո շուկայի 50-ից ավելի կազմակերպությունների հետ՝ մենք շատ են կարևորում Դիննո ընկերության հետ աշխատանքի փորձը, որը թույլ տվեց ուսանողներին զարգացնել մարքեթինգային գիտելիքներն ու դրանք ներկայացնել պրոդուկտի ստեղծողներին»,–ասել է նա։

Դիննո. Դեպի թվային աշխարհ
2023 թվականին հիմնադրված Դիննոն Ամերիաբանկի դուստր ընկերությունն է, որի գործունեության հիմքում թվային լուծումների ստեղծումն է ոչ բանկային հատվածում։ Ընկերության հիմնական պրոդուկտներն են.
MyTour – ճանապարհորդական հարթակ, որն ամբողջացնում է շուկայի առաջարկների մեծ մասը, իսկ ճանապարհորդության ամրագրումը դարձնելով հեշտ ու արագ՝ օնլայն գործիքների միջոցով:
Eventhub – Միջոցառումների տոմսորի գնման օնլայն հարթակ, որը ստեղծման 1.5 տարիների ընթացքում կարողացել է էական փոփոխություն ստեղծել շուկայում, ինչպես նաև ներկայացնել տարբեր մասշտաբի մոտ 500 միջոցառում։
PayLink – Վճարումների ստացման և կառավարման նորարարական հարթակ, որը օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ընդամենը մեկ հղումով ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն:

Ընկերության պրոդուկտների ղեկավար Հայկ Մինասյանն ընդգծել է, որ իրենք ձևավորում ենք թվային պրոդուկտներ, որոնք լուծում են մարդկանց առօրյա կյանքի տարբեր գործընթացները։
«Մենք ոչ միայն ամբողջությամբ թվայնացնում ենք տարբեր ոլորտներ, այլ նաև տալիս ենք հեշտ և պարզ լուծումներ: Մեր պրոդուկտները հասանելի են նաև Ամերիաբանկի MyAmeria հավելվածում, որտեղ հաճախորդը մեկ քլիքով կարող է ընտրել ծառայությունն ու կատարել վճարումը պարզ և, ամենակարևորը, վստահելի եղանակով։
Մեր գործունեության ճանապարհին մենք միշտ բաց ենք նոր մտքերի, առաջարկների ու համագործակցությունների համար։ Ֆրանսիական համալսարանի հետ փորձը նման համագործակցություններից մեկն է, որն օգնում է բարելավել մեր պրոդուկտները, այս դեպքում Eventhub-ը և MyTour-ը»,–ասել է նա։
Իսկ ընկերության տնօրեն Արտյոմ Շամցյանը նշել է, որ ուսանողներին լսելն ու հարցերին նրանց դիտանկյունից նայելը կարևոր է բիզնեսի աճի և զարգացման համար։
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ մարքեթինգը կարող է լինել առավելագույնս պրակտիկ։ Ուսանողներին անհրաժեշտ է ծանոթացնել մասնագիտության գործնական կիրառության հետ, որտեղ նրանք կարող են կատարել իրենց հետազոտություններն ու ներկայացնել առաջարկներ իրական քեյսերի հիման վրա: Մեզ համար կարևոր է լսել ուսանողների վերլուծությունն ու առաջարկները և' որպես ապագա մասնագետներ, և' սպառողներ, քանի որ հարցերին նրանց դիտանկյունից նայելն օգնում է բարելավել պրոդուկտն ու հարստացնել դրա հնարավորությունները»,-եզրափակել է նա:

Ապագա մարքեթոլոգների աչքերով
Համալսարանական ծրագրի շրջանակում ուսանողները կիրառել են մարքեթինգային մոդելներ՝ ուսումնասիրելով պրոդուկտները, գնահատելով շուկան, մրցակիցներին և առաջարկել պրոդուկտների առաջխաղացմանն ուղղված քայլեր թե՛ օնլայն, թե՛ օֆլայն հարթակներում։
Ուսումնասիրությունը կատարած ուսանողներից մեկն Անահիտն է, ասում է` ամենահետաքրքիրը գաղափարների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու հատվածն էր. «Մարքեթինգային մոդելների կիրառումը մեզ օգնեց տեսնել իրական շուկայի խնդիրները և առաջարկել կոնկրետ լուծումներ»։
Վահան Ղազարյանն էլ հավելել է․«Մեր գաղափարներից մի քանիսը MyTour-ի կողմից հավանության արժանացան։ Դա մեզ համար ոգևորիչ և մոտիվացնող էր»։
Իսկ Ջուլիետա Թամրազյանը նշել է, որ ռեալ քեյսի վրա աշխատելը թույլ է տվել հասկանալ՝ որտեղ են հնարավորությունների սահմանները և ինչպես կարող են ճիշտ կիրառել արդեն յուրացված տեսական գիտելիքները։






