Էրեբունի-Երևանի տոնակատարությունների մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սիրելի Երևանցիներ, ամսի 11-ից սկսում են Էրեբունի-Երևան տոնակատարությունները, ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք Երևան՝ տոնելու սիրելի քաղաքի ծննդյան օրը»,–ասել է նա, գրում է Radar Armenia-ն։
Նա նաև հավելել է, որ Էրեբունի-Երևանի տոնակատարությունն այս տարի ներկայացվում է նոր հայեցակարգով՝ Երևանում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է մեկ-երկու օրվա մեջ։
Ըստ քաղաքապետի՝ բոլոր սիրված փառատոներն անցկացվելու են 1-2 օրվա ընթացքում։
Բացի այդ, նա առանձնացրել է, որ այս տարվա տոնակատարություններին կմասնակցեն նաև արտասահմանյան հյուրեր, իսկ հոկտեմբերի 11-ին տոնը կմեկնարկի էլեկտրոնային երաժշտության փոքրիկ փառատոնով, որը կայանալու է «Դիանա Աբգարի» այգում։






