2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցակետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում, սկսվել է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նոր հարթակը նախատեսված է բեռնափոխադրումներ իրականացնողների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրը և ժամը՝ ՌԴ-ից դուրս գալիս։
Էլեկտրոնային գրանցման գործընթացը ներառում է հետևյալ քայլերը՝
- գրանցվել հարթակում,
- հաստատել էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
- տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում,
- ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով գրանցման վկայականի պատճենը և ևս մեկ անգամ ստանալ հաստատում։
Գրանցման հղումն ու լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի են ներկայացված հարթակում։






