AM
29 Սեպտեմբեր 2025 - 12:47 AMT

«Կիլիկիա» գարեջրի գործարանը 3 օր փակ էր․ Քննչական գործողություններ են իրականացվել

«Կիլիկիա» գարեջրի գործարանը, որը շուրջ երեք օր դադարեցրել էր աշխատանքը, այսօր վերականգնել է իր գործունեությունը։ Ինչպես FactorTV-ին հայտնել են Քննչական կոմիտեից, սեպտեմբերի 26–ին ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը գործարանում իրականացրել է մի շարք քննչական գործողություններ։

«2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ է: Գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- տեղեկացրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, գրում է Factor.am-ը։

Վարույթը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր և տուրքեր չվճարելու հատկանիշներով։

«Կիլիկիա» գործարանի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է։