AM
30 Սեպտեմբեր 2025 - 11:32 AMT

Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ տեղադրելը

Ազգային ժողովի սեպտեմբերի 30-ի նիստում քննարկվել և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել է Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի համահեղինակած օրենքների փաթեթը, որով նախատեսվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումն ու դրանց օգտագործումը։ Նախագծի նպատակն է կանխել մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը։

Հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է նաև նախատեսվող տուգանքի չափը, հայտնում է 1lurer.am-ը։

«Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ, նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով և ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավման և տուգանային միավորի կիրառմամբ՝ 2 միավոր»,– նշել է պատգամավորը։