Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ստանձնել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը, հայտարարել է, որ ապացուցելու վերջինիս անմեղությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը, մեղմ ասած, անհիմն է։
Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին։ Առայժմ այսքանը»,– գրել է փաստաբանը։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։






