Կառավարությունը հաստատվել է «ԵԱՏՄ–ում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 31-ին Ալմաթիում։
Նշվում է, որ այս համաձայնագիրը մշակվել է ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի և անդամ պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորողների համատեղ աշխատանքի արդյունքում՝ «Բրոքեր-դիլեր» պիլոտային նախագծի շարունակության շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան։
Գլխավոր նպատակն է ապահովել, որ ԵԱՏՄ անդամ երկրներում ցուցակված արժեթղթերը հնարավոր լինի տեղաբաշխել և շրջանառել միության մյուս պետություններում։ Սա թողարկողների համար կստեղծի ներդրումային միջոցների ներգրավման լրացուցիչ հնարավորություններ։
Ըստ ընդունված փաստաթղթի՝ Հայաստանի ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունները (բրոքերներ և դիլերներ) կկարողանան ձեռք բերել ԵԱՏՄ անդամ երկրների բորսաներում ցուցակված և շրջանառվող բարձր որակի արժեթղթեր՝ առանց սեփական բորսան լքելու և առանց հավելյալ ծախսերի։
Բացի այդ, նշվել է, որ սուբսիդավորման նպատակով ԵԱՏՄ շրջանակում քննարկման փուլում են ևս երեք-չորս համագործակցային նախագծեր։






