AM
2 Հոկտեմբեր 2025 - 10:52 AMT

Խստացվում են 25-օրյա հավաքներից խուսափելու պատժամիջոցները

ԱԺ-ն ընդունել է օրինագիծը, ըստ որի՝ խստացվում է 25-օրյա հավաքներից խուսափելու պատիժը։

Ըստ նախագծի՝ վարժական հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-3 տարով, հայտնում է Radar Armenia-ն։

Զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետը 2-5 տարվա փոխարեն կդառնա 3-6 տարի։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս փոփոխությունները միտված են բարձրացնելու զինվորական ծառայության նկատմամբ պատասխանատվությունը և կանխելու պարտականություններից խուսափելու դեպքերը։