AM
3 Հոկտեմբեր 2025 - 07:49 AMT

ՀՀ ՔԿ–ն քրվարույթ է նախաձեռնել Բորիս Ավագյանի մահվան գործով

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Factor.am-ը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով»,- հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի սանհանգույցում մահացած էին հայտնաբերել Բորիս Ավագյանին. նա մեղադրվում էր մաքսային վճարումներից խուսափելու մեջ։