AM
3 Հոկտեմբեր 2025 - 08:02 AMT

Փաշինյան. ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիներն առաջիկայում անպայման կբացվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանքարդյունաբերության ոլորտի ֆորումում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքային և տրանսպորտային ուղիների բացումն առաջիկայում անպայման տեղի կունենա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունահանության ոլորտում»,– ընդգծել է նա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ բաղկացած 7 կետից, որի համաձայն նախատեսվում է Սյունիքի մարզով ռազմավարական նշանակության տարանցիկ ճանապարհի կառուցում։ Այդ ճանապարհը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և նախատեսվում է վարձակալել 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ճանապարհը կտրամադրի Ադրբեջանին առևտրային մուտք դեպի Նախիջևան։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին պարզաբանել է, որ ՀՀ-ն ամերիկյան կողմին հողը չի փոխանցում վարձակալությամբ, այլ տրամադրում է կառուցապատման իրավունք։