ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքը հռչակվել է ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի շրջանակներում 2026 թվականին Կապանում նախատեսվում է անցկացնել բազմապիսի և ընդգրկուն միջոցառումներ։
Մասնավորապես՝
- կկազմակերպվի ծրագրի պաշտոնական բացման արարողությունը,
- կանցկացվի ԱՊՀ երիտասարդական ֆորում,
- կգործեն ճամբարներ, վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կլոր սեղաններ,
- կցուցադրվեն Կապան քաղաքի ներուժն ու հնարավորությունները՝ ուղղված երիտասարդական նախաձեռնություններին,
- կկայանա ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստ,
- կանցկացվի ծրագրի փակման հանդիսավոր միջոցառումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է համատեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին և Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ծրագրին հատկացվելիք ֆինանսական և մարդկային ռեսուրսները։ Այս քայլով նախատեսվում է զգալիորեն բարձրացնել Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդության մայրաքաղաքի միջազգային տեսանելիությունն ու հանրային մասնակցությունը։






