AM
3 Հոկտեմբեր 2025 - 13:02 AMT

Դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել Ղուկասյանին առնչվող դատական որոշումը

Հայաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին չարտահանձնելու մասին ԱՄՆ միգրացիոն դատարանի որոշումը, հայտնում է Factor.am-ը։

ԴՕԿ կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ դատարանը վճռել է չարտահանձնել Ղուկասյանին։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ նա խախտել է միգրացիոն կարգը և պարտավոր է լքել ԱՄՆ-ի տարածքը։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ գործընթացը շարունակվում է։

«ԱՄՆ-ն առաջարկել է լքել սահմանները, իրավական գործընթաց կա, որպեսզի գործառույթներ իրականացվեն։ Օրենսդիրը կարգավորում է, որ օրենքով բողոքարկելու դեպքում տվյալ ակտը օրինական ուժ չի ստանալու։ Հիմա չեմ կարող ասել բողոքարկվելու է, թե՝ ոչ, դատական ակտը կկարդամ, կհասկանմ»,-ասել է փաստաբանը։