AM
4 Հոկտեմբեր 2025 - 07:28 AMT

Հունվար-սեպտեմբերին բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 7.4 մլրդ դրամով

2025 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը 7.4 միլիարդ դրամով գերազանցել են նախապես սահմանված ցուցանիշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,-ասվում է գրառման մեջ։