Հայաստանի ՆԳՆ-ն հերքել է պնդումները, թե իբր Վրաստան-Թուրքիա սահմանին հայտնաբերվել են հայկական կեղծ փաստաթղթեր, որոնք պետք է օգտագործվեին ընտրությունների ընթացքում։
Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում», հայտնում է Արմենպրեսը։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է տարածված տեղեկությունը․ «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»։






