AM
6 Հոկտեմբեր 2025 - 10:40 AMT

Նորոգվում է Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի կամուրջը

Մ-4 միջպետական նշանակության՝ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ19+800 հատվածում տեղակայված կամուրջը ենթարկվում է կապիտալ նորոգման։ Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են քանդման և տարբեր տեխնիկական բնույթի գործողություններ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ներկայումս կատարվում են բետոնացման գործընթացներ, և շինհրապարակ են տեղափոխվել նախապես պատրաստված երկաթբետոնե կոնստրուկցիաները։ Միևնույն ժամանակ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ՝ հիդրոմեկուսիչ շերտի տեղադրման համար։

Նորոգման գործընթացը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։