2025 թվականի հունվարից օգոստոսը ներառյալ բնակչության կենսունակության գործակիցը, որը հաշվի է առնում ծնվածների ու մահացածների հարաբերակցությունը, կազմել է 118.8%։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 127.8%։ Այս տարվա ութ ամիսների ընթացքում բնական հավելաճը կազմել է 3 227 մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ցուցանիշը եղել է 4 749:
Այս տարի զգալիորեն ավելացել են մանկական մահացության դեպքերը, հայտնում է Panorama.am-ը։
Վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ 2025-ի հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 0-4 տարեկան 181 երեխա, որոնցից 147-ը՝ մինչև մեկ տարեկան։ 2024-ին նույն ժամանակահատվածում մահացած երեխաների թիվը կազմել էր 165, այդ թվում՝ 137-ը՝ 0-1 տարեկան։
Ընդհանուր առմամբ, 2025-ի նշված ամիսներին երկրում արձանագրվել է 17,210 մահվան դեպք, այն դեպքում երբ 2024-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 17,072։
Մահվան հիմնական պատճառների շարքում առաջին տեղում շարունակում են մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որին հաջորդում են նորագոյացությունները, ինչպես նաև շնչառական և մարսողական օրգանների հիվանդությունները։






