AM
8 Հոկտեմբեր 2025 - 10:13 AMT

Սննդամթերքը թանկացել է․ Կարագը՝ 12.5%, ձեթը՝ 15.9%, ալյուրը՝ 7.2%–ով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը, ըստ որի 2025–ի սեպտեմբերի դրությամբ արձանագրվել է 12-ամսյա գնաճ 3.7% և 0.3% աճ՝ նախորդ ամսվա համեմատ։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն անցած տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 5.8%-ով, իսկ 2025 թվականի օգոստոսի համեմատ՝ 0.3%-ով։ Մայրաքաղաքում այս կատեգորիայում արձանագրվել է 0.5% ամսական գնաճ։

2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% և 1.2%-ով:

Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով, 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 1.4%, 1.0% և 0.3%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մածունի գինն աճել է 0.5%-ով, կաթնաշոռինը՝ 0.7%- ով, թարմ կաթինը՝ 1.5%-ով, պանրինը՝ 2.1%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.6%, 0.3%, և 0.6%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի՝ 1.6%, մարգարինի՝ 3.5%, կարագի՝ 12.5%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.5% և 1.2% գնաճ:

Շոկոլադի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% և 0.7%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1% և 0.4%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ձվի և հնդկացորենի գները նվազել են 3.0% և 0.6%- ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.1% և 0.8% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7% և 8.3%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.1%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով։