Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում որոշում է կայացրել տուգանել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ իրավական ակտերի պահանջների խախտման համար։
Ընկերության նկատմամբ կիրառվել է 10 միլիոն դրամի վարչական տույժ՝ Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերին չհամապատասխանելու հիմքով։
Նույն նիստում Հանձնաժողովը մի շարք փոփոխություններ է կատարել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում՝ մասնավորապես անդրադառնալով 2025 թվականի ապրիլի 9-ի կարգավորումների ազդեցությանը։
Դրա շրջանակում վերանայվել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության համար հաստատված ուղիղ պայմանագրերի շուկայի չափաքանակները՝ 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար։ Այդ ամիսներին ընկերությունը չի ունենա սահմանված չափաքանակներ ուղիղ պայմանագրերով, ինչը թույլ կտա նրան իր ամբողջ էլեկտրաէներգիան վաճառել «օր առաջ» շուկայում՝ կիրառելով մրցակցային գներ։






