AM
8 Հոկտեմբեր 2025 - 14:15 AMT

Գիտության համապետական տոնը համախմբել է մոտ 35,000 մասնակցի

Մոտ 35,000 այցելու մի քանի օր շարունակ մասնակից է դարձել համապետական գիտական տոնին. ավարտվել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր:

Միջոցառումն այս տարի համախմբել էր Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչների: Նախորդ տարվա համեմատ գրանցվել էր կրկնակի՝ մոտ 400 դպրոց ու 120 մանկապարտեզ։ Ապակենտրոնացված միջոցառումներն այժմ էլ շարունակվում են ամբողջ հանրապետությունում և կավարտվեն հոկտեմբերի 20-ին:

«Որպես ազգային օպերատոր և տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկը՝ այս տարի ևս այս գիտական տոնի կողքին էինք: Մեր նպատակն է Հայաստանում երիտասարդների, դպրոցականների շրջանում բարձրացնել գիտության հանդեպ հետաքրքրությունն ու նպաստել ոլորտի զարգացմանը, և ուրախ ենք, որ փառատոնն այս տարի արդեն համապետական բնույթ է կրում»,-ասել է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

««Գիտության շաբաթ․ Հայաստանը» տարեցտարի ավելի է մոտենում իր նպատակին՝ դառնալ Հայաստանի ամենասպասված, բովանդակալից և ստեղծարար հարթակներից մեկը։ Այն ունի կարևոր նպատակ՝ որքան հնարավոր է շատ երիտասարդների ուղղորդել դեպի գիտություն և ճարտարագիտություն, ինչպես նաև ոգեշնչել հասարակությանը՝ Հայաստանը գիտությամբ ու տեխնոլոգիաներով զարգացնելու առաքելությամբ»,-ասել է «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը:

Ապակենտրոնացված միջոցառումներին ամենաակտիվ և ստեղծարար մոտեցմամբ մասնակցած պետական դպրոցը և մանկապարտեզը հատուկ մրցանակի կարժանանան «Գիտուժ» նախաձեռնության և Team Telecom Armenia-ի կողմից: