AM
10 Հոկտեմբեր 2025 - 06:47 AMT

Հայրապետյանն ու Վուդն անդրադարձել են ՀՀ դերին գլոբալ Web3 էկոհամակարգում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Web3 հիմնադրամի ստեղծող, Ethereum կրիպտոարժույթի համահիմնադիր և բլոկչեյն ոլորտում ճանաչված մասնագետ Գևին Վուդի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի դիրքի ամրապնդման հարցը գլոբալ Web3 էկոհամակարգում, ինչպես նաև բլոկչեյն ոլորտում կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման խթանման հնարավորությունները։ Նրանք անդրադարձել են նաև համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանը՝ ներառյալ ստարտափների ինկուբացիան և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը։

Իր ելույթում նախարար Հայրապետյանը շեշտել է, որ նման համագործակցությունը կարևոր հիմք է ստեղծում՝ Հայաստանը ավելի լայնորեն ներգրավելու գլոբալ բլոկչեյն համայնքում և տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների համար արժեքավոր հարթակներ ապահովելու համար։

Հանդիպման ժամանակ Գևին Վուդը հայտնել է նաև Web3 համալսարան հիմնելու իր ծրագրի մասին, որը միտված է տեխնոլոգիական, կրթական և տնտեսական առաջընթացի խթանմանը։