AM
10 Հոկտեմբեր 2025 - 10:34 AMT

ARARAT-ն առաջին անգամ ներկայացել է Bar Convent Berlin միջոցառմանը

ARARAT հայկական կոնյակն առաջին անգամ մասնակցել է Bar Convent Berlin (BCB) -ին՝ բարերի և խմիչքների ոլորտում Եվրոպայի առաջատար և աշխարհի ամենաազդեցիկ ցուցահանդեսներից մեկին, որը տեղի է ունեցել Բեռլինում հոկտեմբերի 6 – 8-ը։

Իր անդրանիկ մասնակցության շրջանակներում ARARAT-ը ներկայացրել է հայկական կոնյակների իր հիմնական տեսականին, ինչպես նաև համային ARARAT Flavors շարքը՝ մասնագետներին և հյուրերին առաջարկելով իսկության ու նորարարության հիշարժան փորձառություն։ Այցելուներին առաջարկվում էր բացահայտել բրենդի բազմազան հավաքածուն՝ ուղեկցվող համտեսների միջոցով, որոնք ընդգծում էին ARARAT-ին այդքան բնորոշ նորարությունն ու վարպետությունը։

Այս կարևոր իրադարձությունն ընդգծում է ARARAT-ի երկարաժամկետ նվիրվածությունը կոկտեյլային մշակույթին, ինչպես նաև բրենդի հավակնությունն ընդլայնելու իր ներկայացվածությունն ալկոհոլի համաշխարհային շուկայում։ Միքսոլոգիայի տասնամյակների փորձով և որակի նկատմամբ անշեղ հանձնառությամբ, բրենդը շարունակում է ոգեշնչել բարմեններին և սպառողներին ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ARARAT հայկական կոնյակի խոր, բալանսավորված և ուրույն դիմագիծը թե՛ դասական, թե՛ ժամանակակից մատուցումներում։

«Bar Convent Berlin ցուցահանդեսին մասնակցությունը ARARAT-ի համար նոր կամուրջ է միջազգային գործընկերների և սպառողների հետ երկխոսելու, ինչպես նաև մեր դիրքը որպես միջազգային բրենդ ամրապնդելու համար։ Մենք հպարտ ենք ներկայացնելու մեր ժառանգությունը և վարպետությունն այս հեղինակավոր հարթակում և դիտարկում ենք այն որպես ևս մեկ քայլ դեպի ARARAT կոնյակների գլոբալ շուկայի ընդլայնում», – ասել է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։

ARARAT-ի նորամուտը BCB արտացոլում է իր ռազմավարական տեսլականը՝ ամրապնդելու իր դերը խմիչքների միջազգային շուկայում՝ կամրջելով հայկական ավանդույթը ժամանակակից միքսոլոգիայի հետ և վերահաստատելով իր տեղը որպես աշխարհում ճանաչված ալկոհոլային բրենդներից մեկը։