Evocabank-ը հոկտեմբերի 8-ին կազմակերպել էր բացառիկ փակ կոնֆերանս Getting Things Done թեմայով, որին ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, բանկերի, ֆինտեխ ընկերությունների ղեկավարներ, Բանկի VIP հաճախորդներ և գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:
Կոնֆերանսին ելույթ է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող 4 խոսնակ:
TJ Power-ը ներկայացրել է իր հեղինակային The DOSE®️ Effect-ը՝ ինչպես են 4 հորմոնները՝ դոֆամինը, օքսիտոցինը, սերոտոնինը և էնդորֆինն ազդում մեր տրամադրության ու մոտիվացիայի վրա: Նա առաջարկել է պարզ, գիտականորեն հիմնավորված, գործնական մեթոդներ՝ ինչպես բարելավել դրանց մակարդակը: TJ Power-ն ունի ավելի քան 850,000 անդամով գլոբալ համայնք, անցկացրել է ավելի քան 600 նեյրոգիտական դասընթաց` կրթելով մոտ 80,000 մարդու Oxford-ի համալսարանում և մի շարք հայտնի ընկերություններում։
Հոգեբանության դոկտոր Nashater Deu Solheim-ը ներկայացրել է իր The Leadership PIN Code սկզբունքները՝ առաջնորդության 3 հիմնական բաղադրիչների՝ համոզելու, ազդեցություն գործելու և բանակցելու մասին: Նա ընդգծել է, որ արդյունավետ առաջնորդությունը հիմնված է էմոցիոնալ ինտելեկտի վրա՝ անկախ իրավիճակից: Նրա հեղինակած գիրքը 2020-ին ընդգրկվել է Forbes-ի թոփ 8 լավագույն գրքերի ցանկում։ Nashater-ն իր ավելի քան 25 տարվա կարիերայի ընթացքում աշխատել է մի շարք պետական կառույցների և խոշոր միջազգային ընկերությունների հետ:
Timothy Armoo-ն կիսվել է իր փորձով՝ խոսելով իր 5 ձախողված բիզնեսների և դրանցից քաղած դասերի մասին: Նա ներկայացրել է How to Fail Forward սկզբունքը՝ նշելով, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ սովորելու և առաջ շարժվելու հնարավորություն: Ընդամենը 21 տարեկանում, Timothy-ն հիմնել է Fanbytes ընկերությունը՝ օգնելով այնպիսի բրենդերին, ինչպիսիք են՝ Nike-ն, Universal-ը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանն ավելի արդյունավետ հասնել Gen Z-ին՝ ինֆլյուենսեր մարքեթինգի միջոցով։
Եվ իհարկե, Edward Lamont-ը ներկայացրել է թիմային աշխատանքի արդյունավետության մեթոդները՝ հիմնված Team: Getting Things Done with Others գրքի վրա: Նա ընդգծել է, որ բարձր արդյունավետությունը հնարավոր է միայն առողջ թիմային մշակույթի և բաց հաղորդակցման միջոցով: Edward-ը GTD մեթոդաբանության լիցենզավորված մասնագետ է, ինչպես նաև Next Action Associates-ի համահիմնադիր։ Նա աշխատում է Fortune 500 առաջատար ընկերությունների հետ՝ նպաստելով դրանց թիմային արդյունավետության աճին։
Խոսնակներին հաջորդել է Getting Things Done թեմայով պանելային քննարկումը, որը վարում էին Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Հայաստանում ամերիկյան համալսարանի Բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, MBA ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը։ Վերջում տեղի է ունեցել Team: Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է NewMag-ը` Evoca-ի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա բոլոր հյուրերը ստացել են գիրքը նվեր` հենց հեղինակի ստորագրությամբ։
«Կոնֆերանսը Բանկի հիմնադրման 35 ամյակին նվիրված միջոցառումներից միայն մեկն է: Մենք ուզում էինք կիսել այս հատուկ օրը մեր գործընկերների և հաճախորդների հետ, չէ՞ որ նրանք Evoca-ի պատմության և ինքնության կարևոր մասն են: Համոզված եմ` մեր հյուրերը արդյունավետ օր ունեցան` պարզ ու պրակտիկ հմտություններ միջազգային լավագույն էքսպերտների կողմից, ինչպես նաև հաճելի նեթվորքինգ այս յուրահատուկ վայրում»,-նշել է Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
Միջացառումը անմոռանալի էր դարձնում նաև դրա անցկացման վայրը` հատուկ կոնֆերանսի համար Երևանի սրտում` Կարապի լճի վրա կառուցված ժամանակավոր հայելային ֆուտուրիստիկ տաղավարը: Այն արտացոլում էր Բանկի նորարար տեսլականը և իր հաճախորդների ու գործընկերների համար մշտապես սպասվածից ավելին անելու ձգտումը:
Այս միջոցառումը հերթական ապացույցն է Evocabank-ի առաջատար դիրքի մասին ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլ նաև կրթական ու մշակութային մի շարք նախաձեռնություններում։






