Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Գերմանիան Հայաստանին կհատկացնի 84.6 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ։ Այդ մասին նա ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտնում է Radar Armenia-ն։
Ըստ նախարարի՝ քննարկումների հիմնական շեշտադրումը եղել է վերականգնող էներգետիկայի էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։
Միջկառավարական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերին՝ Բեռլինում։






