AM
13 Հոկտեմբեր 2025 - 12:04 AMT

Վերջին 2 շաբաթում ՀՀ–ում արձանագրվել է կորոնավիրուսի 70 դեպք

Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք (հ.ց. 2.4 դեպք ըստ 100,000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (72 դեպք, հ.ց. 2.4 դեպք ըստ 100,000 բնակչության) նվազել է 2 դեպքով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։

Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 23.3%, այնինչ նախորդ 14-օրյակում՝ 27.7%:

«Ստրատուս» շտամով վարակվածների մոտ հաճախ դիտվում է ձայնի խռպոտություն՝ որպես հիվանդության բնորոշ նշան։

Ներկայումս առկա տեղեկատվության համաձայն՝ ծանր դեպքերն ու հոսպիտալացումները հիմնականում դիտվում են խոցելի խմբերի շրջանում, մասնավորապես՝ տարեցների և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց մոտ։

Նոր շտամը հայտնաբերվել է 38 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպական մի շարք պետություններում։ Այն առավել ակտիվ տարածում է գտել Հարավարևելյան Ասիայում։