AM
15 Հոկտեմբեր 2025 - 13:42 AMT

200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ

Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթ, որը նախատեսված է Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնցից լավագույն 200-ը 4 ամիս շարունակ կստանա ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք Ամերիաբանկի Visa Student քարտապան են` բացառությամբ նրանց, ովքեր «Իմ Հայաստան, իմ ապագա» նախորդ մրցույթի արդյունքներով արդեն իսկ ստացել են կրթաթոշակ կամ որևէ այլ մրցանակ:

Հաղթողներն ընտրվելու են հետևյալ երկու չափանիշների համադրմամբ`

· Կուտակային միջին որակական գնահատական /ՄՈԳ/ 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտի դրությամբ

· Ավտոմատացված ինտելեկտուալ թեստի արդյունքներ

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. նոյեմբերի 15-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59: Մասնակցության պայմաններին և մյուս մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

2024-2025թթ. «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի արդյունքներով կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի:

Մրցույթն անցկացվում է «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: