Rien-à-Porter համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտը Երևանի համար յուրահատուկ նվեր է պատրաստել։ Մինչև հոկտեմբերի ավարտը մայրաքաղաքում հնարավոր կլինի վայելել Leo's Diary («Լեոյի օրագիրը») աուդիո իմերսիվ պերֆորմանսը, որն իր բնույթով յուրահատուկ երևույթ է։
Պերֆորմանսի միջոցով այցելուն ականջակալներով Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող շքեղ տանիքից յուրահատուկ «ճամփորդություն» կկատարի դեպի Պուշկին 35 հասցե՝ Rien-à-Porter-ի ֆիզիկական սփեյս՝ ամբողջ ճանապարհին հետաքրքիր մեկնաբանություններով բացահայտելով Երևանի գողտրիկ անկյուններն ու գաղտնիքները, քաղաքի պատմությունն ու յուրահատուկ գեղեցկությունը։ Ճամփորդությունը կուղեկցվի Երևանի և քաղաքում զբոսնող մարդկանց նկատմամբ յուրահատուկ սիրո խոստովանությամբ՝ լի ինքնատիպ պահերով ու տարբերվող ակնթարթներով։
«Այս աուդիո իմերսիվ պերֆորմանսով մենք ազդարարում ենք Rien-à-Porter լայֆսթայլ կոնցեպտի պաշտոնական բացումը։ Սա, իսկապես, ոչ ստանդարտ ձևաչափ է, և Հայաստանում առաջիններից է հանդես գալիս քաղաքին ուղղված յուրահատուկ նախաձեռնությամբ։ Վստահ ենք՝ այն անտարբեր չի թողնի հանրությանը»,-նշել է Rien-à-Porter-ի PR և հատուկ նախագծերի ղեկավար Իննա Հովհաննիսյանը։
Ամբողջ պատումն իրականացնում է Լեո անունով ընձառյուծը՝ Rien-à-Porter-ի խորհրդանիշը։ Նա յուրահատուկ ճամփորդության ամբողջ ընթացքում այցելուի հետ է և իր մեկնաբանություններով այս փորձառությունը դարձնում է էլ ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ՝ թույլ տալով Երևանի կենտրոնը վերաբացահայտել բոլորովին նոր անկյունից։
Rien-à-Porter-ն համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտ է, որտեղ միավորվում են նորաձևությունը, մշակույթն ու ամենօրյա ծեսերը: Ծնված լինելով Հայաստանում, բայց ունենալով փարիզյան ոգի՝ այն ներկայացնում է գլոբալ ոճն ու տեղական ժառանգությունը:
Rien-à-Porter-ն Հայաստանում ներկայացված է ֆիզիկական տարածքով։ Միջազգային և տեղի դիզայներների կողմից ընտրված հավաքածուներից մինչև հատուկ սուրճ, նրբաճաշակ աղանդեր և գեղեցկության ծառայություններ՝ յուրաքանչյուր անկյուն արտացոլում է ընկերության նվիրվածությունն արհեստավարժությանը, մտածված դիզայնին և զգայական փորձառություններին: Պուշկին 35-ը կենսունակ վայր է լավ ապրելու արվեստի բացահայտման, կապերի և կյանքը վայելելու համար։ Բացի այդ, այն ունի իր օնլայն հարթակը՝ նպատակ ունենալով դառնալ տեղական շքեղության հզոր հարթակ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա։
Rien-à-Porter-ն աշխատելու է ոչ միայն միջազգային հեղինակավոր անունների հետ, որոնց թվում են Jean Paul Gaultier-ը, Rabanne-ն, Magda Butrym-ը,, MIISTA-ն, Paris Texas-ը, այլև տարբեր երկրների լավագույն դիզայներների։ Բրենդի կարգախոսն է՝ «Local is the new luxury»։ Եվ այս կարգախոսով այն ամբողջությամբ վերափոխելու է իրականությունը։
«Լեոյի օրագիրը» պերֆորմանսը վայելելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով:






