Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ փաստաբանների պալատից ծանուցում է ստացել, որ իր վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում:
Նա հետևությունը թողել է ընթերցողներին։
«Երկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում:
Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առթիվ:
Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,–գրել է նա։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով։






