AM
17 Հոկտեմբեր 2025 - 12:45 AMT

Ձերբակալվել են մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը, այլ աշխատակիցներ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է 1lurer.am-ը։

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: