Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ մեկնարկել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթը։
«Մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի, այդ թվում՝ չվացուցակներով», – ասել է նա, հայտնում է Radar Armenia–ն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ ներկայում 6 կանգառասրահ արդեն ունի չվացուցակներով էկրաններ։
«Մինչև տարեվերջ կունենանք 40-ը», – նշել է նա։
Գրիգորյանը հավելել է նաև, որ ընթացիկ տարում սկսել է 45 նոր տրոլեյբուսի գնման մրցույթ, որի ֆինանսավորման միջոցները արդեն ապահովված են։
«Այսօր մատակարար կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է», – հայտնել է նա։






