Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է թիրախային հարձակումների մասին:
«Զգուշացում՝ թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը.
- Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ–ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է, որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
- Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա՝ Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչո՞ւ եք ռուսերեն խոսում, թե բա՝ սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղի դատարանում էլ։
- Հետո ԿԲ-ն են խառնում, թե բա՝ պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի։
Հետաքրքիր փաստեր.
- Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է՝ ավելի լայն թիրախավորում լինի։
- Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»,–գրել է նա։






