AM
21 Հոկտեմբեր 2025 - 06:52 AMT

Նախագիծ․ Կենսաթոշակառուների հետվճարն անկանխիկ վճարումներից կհասնի 10,000 դրամի

Կառավարությունը նախատեսում է շարունակական դարձնել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:Այդ մասին գործադիրի որոշման նախագիծը շրջանառվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հայտնում է Արմենպրեսը։

Նախագծով նաև նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10,000 դրամ։

Նշվում է, որ հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։