AM
21 Հոկտեմբեր 2025 - 09:42 AMT

Կառուցվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող ճանապարհը

Կառուցվում է /Տ-1-21/ (Եղիպատրուշ բնակավայր) ճանապարհից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող ճանապարհը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Ճանապարհն ունի մոտ 3 կմ երկարությամբ և 8 մետր լայնությամբ երթևեկելի մաս։

Տեղադրվել է ասֆալտբետոնե ներքին շերտը։

«Մայլեռ» լեռնադահուկային համալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։

2024/2025 սեզոնին Մայլեռում գործել են Angeline(Էնջըլայն) ﬔկ և Angeline երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք հնարավորություն են ընձեռել հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Արարատ, Արա, Արագած և Հատիս լեռները և շուրջ 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ համապատասխան գունային որակավորուﬓերով: