AM
22 Հոկտեմբեր 2025 - 06:16 AMT

Ադրբեջանցի ակտիվիստները Երևանում մասնակցում են քննարկումների

Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Երևանում հոկտեմբերի 21-22-ը անցկացվում էՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։

Միջոցառման շրջանակում անդրադարձ է լինելու երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին։

«Քննարկման թեմաներից են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգը, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումները, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիները, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։ Երևանը ողջունել է այդ որոշումը։