AM
22 Հոկտեմբեր 2025 - 09:03 AMT

Գեղակերտ-Ծաղկալանջ ճանապարհահատվածի վերականգնումը մոտենում է ավարտին

Գեղակերտ-Ծաղկալանջ ճանապարհահատվածի վերականգնումը մոտենում է ավարտին։ Վերանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 9.2 կիլոմետր, իսկ նախագծի ընդհանուր արժեքը՝ 318 միլիոն ՀՀ դրամ։ Այս պահին շինարարական աշխատանքների մեծ մասը արդեն կատարված է, և ծրագրի իրականացման ընթացքը մոտեցել է ավարտական փուլին։

Ըստ պատասխանատու կառույցների՝ ճանապարհի ասֆալտապատման հիմնական փուլը նախատեսվում է ամբողջացնել նոյեմբերի սկզբին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Վաղարշապատի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը միասին շրջել են Գեղակերտ-Ծաղկալանջ-Արագած-Աղավնատուն ուղղությամբ իրականացվող տեղական նշանակության ճանապարհի վերականգնման աշխատանքների տարածքում։