AM
23 Հոկտեմբեր 2025 - 07:48 AMT

2 ամսով կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է: Նա ծանրամարտի հայտնի մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է։ ։

Այդ մասին հայտնել է «Մեր ձևով» շարժումը։

Նա անցնում է Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ միջամտելու գործով։

Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: