Պետական բյուջեի աջակցությամբ իրականացվող Խոտ-Որոտան 10.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն այժմ գտնվում են ավարտական փուլում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։ Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2 կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Այսպիսով՝ ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։
Առաջիկայում ճանապարհի նշված հատվածը ևս կահավորվելու է անվտանգության տարրերով։






